Հայկական մանրադրամները Չինաստանում. մի ֆիլմի պատմություն

Ռուբեն Գինեյ. «Մի օր Չինաստանի թանգարաններից մեկում հայկական և պարթևական մանրադրամներ տեսա: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է նշանակում տեսնել դեռ մանկուց դպրոցական դասագրքից քեզ ծանոթ մանրադրամները հեռու Չինաստանում: Հասկացա, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա շատ քչերը կարող են տեսնել այն, ինչ ես եմ տեսնում: Մտածեցի ֆիլմի միջոցով փոխանցել տեսածս ու զգացածս:»

Վարդան Հակոբյան. ««Եթերով հնչողը ժողովրդի պահանջն է» մոտեցումը մոլորություն է»

Մեր համերգներին դպրոցահասակ երեխան, որ ամբողջովին չի կլանել աշխարհի բացասական ինֆորմացիան, առանձնակի հաճույքով է լսում Կոմիտաս, քաղաքային ռոմանսներ, Բաբաջանյան, Հախինյան, Եկմալյան, ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Հենց պահանջարկ ձևավորելն է, որ դառնում է խնդիր: Եթե իշխանությունները չեն ձևավորում նման պահանջարկ, հանցավոր է նրանց մոտեցումը:

Ե՛վ նվագելը, և՛ երաժշտական գործիք պատրաստելը հաճույք են. Ալբերտ Զաքարյան

Վերջին ամիսների ընթացքում հայ երաժշտասերներին ներկայացվեցին նոր` բաս-քանոն և բաս-սանթուր գործիքները: Բաս-սանթուրն ու բաս-քանոնը ազգային նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանի ձեռքի աշխատանքն են: Cultural.am-ը զրուցել է վարպետի հետ իր անցած ճանապարհի, աշխատանքի դժվարությունների, ազգային նվագարանների այսօրվա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Թաթական մշակույթը ներկայացվում է որպես ադրբեջանական

Վարդան Ոսկանյան. «Մեր գործը քաղաքականությունը չէ, գիտությունն է, բայց իհարկե մեր գիտական ձեռքբերումները կարող ենք նաև ակտուալիզացնել, դրանք կարող են օգտագործվել համապատասխան պետական մարմինների կողմից հակառակորդ երկրի պարագայում, որը բացահայտ թշնամական է մեզ վերաբերվում, նույնիսկ չի ճանաչում մեզ` անվանելով «Արևմտյան Ադրբեջան»»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: