Պոեզիան գաղտնի, շշուկով ասված բառերի ամբողջություն է

Ռուզաննա Ոսկանյան. «Հետո և ավելի հետո»-ն ժամանակների զուգահեռում է` անցյալի ու ավելի անցյալի, ներկայի, վաղվա ու դեռ չհորինված ապագայի: Այն նաև բանալի է հոգեկան տարածության աստիճանական բացահայտման` մաս-մաս դրվում եմ ընթերցողի առաջ: Վերնագիրը կնմանեցնեի չավարտվող թունելի. խորանում ես, բայց վերջ չկա: Մի խոսքով` ներս թափանցում է»:

Բանաստեղծություններ գրելու և բանաստեղծորեն ապրելու ժամեր

Վահե Արմեն. «Չեմ կասկածում, որ եթե Հայաստանում, Իրանում և մեզ նման ուրիշ երկրներում ապրող արվեստագետներն ունենային կենցաղային ու ստեղծագործական ա՛յն պայմանները, որոնց ներքո ապրում ու ստեղծագործում են Միացյալ նահանգների, Եվրոպայի կամ նույնիսկ արևելյան Ասիայի ու լատինամերիկյան որոշ երկրների արվեստագետները, այսօր մեզանից շատերը պիտի հայտնվեին ու փայլեին միջազգային արվեստի բարձունքներում»:

Հարցազրույց Քշիշտոֆ Պենդերեցկու հետ

Արթուր Ավանեսով. «Պենդերեցկու երաժշտությունը անցյալ դարի երկրորդ կեսի երաժշտության պատմության անբաժան մասն է և լայնորեն հայտնի է ամբողջ աշխարհում: 1980-ականների սկզբին կոմպոզիտորն ապրել է ոճական բեկման շրջան, որը ոչ միանշանակ ընդունվեց մասնագետների կողմից: Նրա նոր երաժշտական լեզուն լայն հնարավորություններ բացեց քանակական առումով, սակայն շատերը մեղադրեցին նրան հետադիմական, անգամ գրամոլ լինելու մեջ: Այդ առումով կարիք հասունացավ վերահրատարակելու դեռևս 2008-ին ձայնագրված հարցազրույցը, որը ժամանակին տպագրվեց «Ռուբիկոն» ամսագրում»:

Ցեղասպանության դրվագներ պարունակող լուսանկարներ

Խորեն Գրիգորյան. « Ցեղասպանությունը ներկայացնելիս հիմնական շեշտը պետք է դնել ոչ թե վայրագ տեսարաններ պարունակող լուսանկարները (գանգեր, մարդկային կոտորածներ, արյունալի տեսարաններ) որպես ցեղասպանության դրվագներ ներկայացնելու վրա, այլ խաղաղ իրավիճակից պահպանված լուսանկարների, մենք խաղաղ ապրում էինք. վերացնելով մեր անձը՝ վերացրին այն մշակույթը, որը մենք կրում էինք, վերացրին այն հիշողությունը, որը մենք ունեինք»:

Հայաո Միյաձակի. հրաժեշտից առաջ

Հայաո Միյաձակին վերջին՝ «Քամին ուժգնանում է» մուլտֆիլմից հետո հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Հրաժեշտից առաջ առաջարկում ենք ընթերցել Միյաձակիի մտքերը կյանքի ու արվեստի մասին:

Դա սովորելու բան չէ, ներքին գործոն է…

Լևոն Չաուշյան. «Ինձ համար երաժշտությունը առաջին հերթին լռության և հնչողության ճիշտ համաստեղությունն է: Երաժշտության մեջ կա երկու հատկանիշ, որով ես գնահատում եմ երաժշտությունը: Առաջինը ստեղծագործության ներքին էներգետիկան է, որը կա՛մ կա, կա՛մ չկա, և կոմպոզիտորի ֆանտազիան»:

Սպիտակ թղթի առջև

Զրույց գրողի և գրականության դերի մասին հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: