Հոբելյանական «Արմմոնոն» իր հանդիսատեսին այս տարի հայկական ծրագրի հետ մեկտեղ առաջարկեց դիտել միջազգային քննություն անցած հայտնի մոնոներկայացումներ, որոնցից մենք առանձնացրինք Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի «Տունը» և Վրաստանի Բեսո Զանգուրիի դերակատարմամբ «Փսիխոզ 4.48» ներկայացումները: