Սայաթ-Նովան և աշուղական արվեստը

Սայաթ-Նովան և աշուղական արվեստը

Սայաթ-Նովան հայ աշուղ է, թեև օգտվել է ընդհանուր արևելյան տաղաչափական սկզբունքներից, ձայնեղանակներից: Լադային համակարգը ընդհանուր է աշուղական արվեստում, լինի թուրք, պարսիկ կամ հայ աշուղ: Եվ եթե այն կարևոր բաղադրատարրը, որը կոչվում է երաժշտաբանաստեղծական խոսք, հարազատ է հայ ժողովրդական և գուսանական երաժշտությանը, ապա Սայաթ-Նովան մարմնավորում է հայ աշուղական արվեստի ավանդույթները:
1

Համարում են գլուխգործոց, բայց ոչ ոք չի ընթերցել

Թարգմանիչը դատավոր կամ դասախոս չէ. նա պարտավոր է հավատարիմ մնալ բնագրին՝ միաժամանակ փորձելով այլ լեզվի փոխանցել ոչ միայն միտքը, այլև բնագրի ոճաբանական բոլոր միջոցները: Յուրաքանչյուր գործ դառնում է ոչինչ, երբ «թարգմանում» ես միայն միտքը և սպանում հոգին ու ոգին: Նույնն է թե՝ կնոջը ոչ թե վարդ նվիրես, այլ վարդի գաղափարը:

Մարդն ավելի հետաքրքիր է

Որքան կարողացա նկատել, շախմատային աշխարհում քաղաքական շրջադարձերը զգալի ազդեցություն չէին ունենում: Մեր շախմատիստները շատ լավ հարաբերությունների մեջ էին նույն Ադրբեջանի, նույն Թուրքիայի շախմատիստների հետ, համենայնդեպս առերևույթ:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: