Երբ քո տեսածը իրականություն ես դարձնում
(hարցազրույց Սերժ Ավետիքյանի հետ)
- Ես դեմ եմ մրցմանը արվեստում: Կարելի է սիրել կամ չսիրել: Փառատոնի համակարգ, բայց՝ ոչ ավելին: Ամեն ինչ կախված է տվյալ ժամանակից, ներկա մարդկանցից, տեղից: Իհարկե «Ոսկե արմավենին» ցնցող բան է, որը հնարավորություն է տալիս ավելի պատասխանատու լինել քո գործում: Ես մեդալներից եմ վախենում, ավելի շատ սիրում եմ հանդիսատեսի մրցանակը, երբ քեզ ասում են մի բան, որի մասին չէիր մտածել:
