Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին եռամսյակը
Պատմամշակութային ժառանգության մասին 1998թ.-ին ընդունված օրենքում կան թերացումներ, և օրենսդրական դաշտի բացերը լրացնելու համար ստեղծվել է նոր նախագծային փաթեթ: Փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող օրենքի մեջ, ինչպես նաև նորահայտ հուշարձանների մի հսկայական ցանկի ներառում հուշարձանների ցուցակի մեջ:






















