Ճամբար բոլորի համար

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն նախաձեռնում է ներառական ճամբար: Վեցօրյա ճամբարը նախատեսված է 8-16 տարեկան երեխաների համար, մասնակցում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայում կմասնակցի դասական երաժշտության միջազգային փառատոնի

Օգոստոսի 25-30-ը Իտալիայում կկայանա «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին

Օրերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին:

Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին եռամսյակը

Պատմամշակութային ժառանգության մասին 1998թ.-ին ընդունված օրենքում կան թերացումներ, և օրենսդրական դաշտի բացերը լրացնելու համար ստեղծվել է նոր նախագծային փաթեթ: Փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող օրենքի մեջ, ինչպես նաև նորահայտ հուշարձանների մի հսկայական ցանկի ներառում հուշարձանների ցուցակի մեջ:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: