Նարեկացի որոնելիս. ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է
Ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվել է «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է:






















