Հայաստանի օպերային երգչի հաղթանակը Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթում

     Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:  Հեղինակավոր երաժշտական մրցույթն ընթացել է ս.թ. հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր  Ռիմսկի-nersesyan-diplomԿորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:
  • Created on .
  • Hits: 2750

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: