Մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային շրջագայությունը

Հունվարի 22-ին մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային շրջագայությունը: Համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Երգչախումբը մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում և Սանկտ Պետերբուրգում: «Հովերը» 2015 թվականն սկսել է նոր ձայնասկավառակով, որի մեջ ներառված են Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի և ժամանակակից 20 հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները: Երգացանկն ընդգրկում է հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ:
Նշենք, որ 2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլը» հասցրել է հանդես գալ Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Թայվանի և Բելգիայի հեղինակավոր համերգասրահներում:
Երգչախմբի հիմնադիրն ու ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
  • Created on .
  • Hits: 2739

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: