Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստ՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ:
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը և Մոսկվա կինոթատրոնը համատեղ կազմակերպել էին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը սիրիահայ երիտասարդների համար:
«Այս ձեռագրերը իր մահից երեք տարի առաջ` 1988թ.-ին հայրս` «Զարթոնք»-ի խմբագիր Համբարձում Կույումջյանը, ինձի հանձնեց, որպեսզի մի հարմար առիթով Երևան բերեմ, սա հորս անվերապահ կամքն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց նվիրատու, բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:
Մայիսի 6-ին Երևանում կմեկնարկի «Կոտրենք կարծրատիպերը» միջազգային երիտասարդական ծրագիրը, որին մասնակցում են 18-25 տարեկան 30 երիտասարդ վեց երկրից՝ Հայաստան, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Կոմիսիայի կողմից, Youth in Action ծրագրի շրջանակներում:
Այս տարի ապիրլի 18-ի բոլոր միջոցառումներն իրականացվում էին «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո: Տարբեր միջոցառումներով իրենց մասնակցությունն ունեցան Երևանի, հանրապետության մի շարք շրջանների և Լեռնային Ղարաբաղի թանգարանները, թանգարան-ինստիտուտները, արգելոց-թանգարանները, միությունները, բուհերը և այլ մշակութային կառույցներ:
Վեց տարագիր ազգերի ներկայացուցչական կառույցներ ուխտակցում են և գերմանական կողմի հետ միասնաբար դատապարտում են ինչպես ոճրագործ օսմանյան պետության, այնպես էլ ոճիրն ուրացող ներկա Թուրքիայի կառավարություններին
«Չարշամա Սըրսալե» միջոցառման նպատակը եզդիների ազգային ավանդույթները ներկայացնելն է, հանդուրժողականության և միջմշակութային համագործակցության մթնոլորտ ձևավորելը, համայնքային արվեստը որպես արվեստի տեսակ ներկայացնելը: