Անի Ասատրյան.«Միակ կարիքը, որ ինքս ինձ համար կարողացա ձևակերպել, խզման անհրաժեշտությունն էր: Ինչ-որ տեղ հասնելու միակ ճանապարհը, որ հիմա գտել եմ, խզումն է: Խզումը անցյալից, խզում ինքս ինձնից, խզում միջավայրից. Անվերջ ու անընդհատ կրկնվող խզում»:
Հանդիսատեսի դատին ներկայացվեցին լիբանանցի կոմպոզիտոր Խալեդ Մուզանարի՝ բազում մրցանակների արժանացած աշխատանքները՝ կինոերաժշտություն այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Կարամել»-ը, «Ու՞ր ենք գնում հիմա»-ն, «Բեյրութը սափրվելուց հետո»-ն և այլն:
«Մեր նպատակն է, որ հայ թատրոնը հնարավորինս դուրս գա ՀՀ սահմաններից»,- փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը և հավելեց, որ արդեն չորս անգամ մեր թատրոնները մեկնել են արտերկիր շեքսպիրյան փառատոների:
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնն այս տարի տեղիկ կունենա ապրիլի 10-19-ը Գյումրի քաղաքում: Կազմակերպիչներն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: