«Միասին» - անդրանիկ ցուցահանդես
Օֆորտ, յուղաներկ, մատիտ, պաստել, ակրիլ և այլ գրաֆիկական ու գեղանկարչական նյութեր արդեն երկար տարիներ է ինչ անբաժան մասն են կազմում երիտասարդ և տաղանդավոր նկարիչներ Լիլիթ Արսենյանի և Մանվել Ղալաչյանի ստեղծագործական կյանքում և աշխատանքներում:
Արվեստագետները արդեն մի քանի տարի է ինչ ՄԻԱՍՒՆ են: ՄԻԱՍԻՆ ուսումնասիրում, ծանոթանում, նոր, հետաքրքիր և գունեղ աշխարահներ բացահայտում հայ և արտասհմանյան արվեստում: Բացահայտելով ստեղծում են իրենց՝ արվեստագետին հատուկ իրական և երևակայական, գունեղ, կյանքով լի, խորաթափանց, լույս ու ստվերի հստակ շեշետադրումներով, թեմատիկ և ժանրային բազմազանությամբ գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:

Ցուցահանդեսի այցելուները և հյուրերը առիթ կունենան ծանոթանալու և գնահատելու արվեստագետների հեղինակած ռեալիստական դիմանկարները, բնանկարները, կոմպոզիցիոն աշխատանքները, իրենց ձեռքով պատրաստած խաղալիքները, որոնք էլ կուղեկցվեն կոմիտասյան երաժշտության հնչյունների ներքո: Ցուցահանդեսում ներկայացվող դիմանկարները արտահայտիչն են և հստակ, տեխնիկական վարպետությունն ու հմտությունը՝ ակնհայտ, բնանկարներում հիանալի կերպով համադրաված են տաք և սառը գունային տոները, հստակ են վրձնահարվածները:

Իսկ մինչ այդ բոլորին մեծ սիրով հրավիրում են ս/թ ապրիլի 14-ին, ժամը 12.30-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահ՝ ներկա գտնվելու «Միասին» անդրանիկ ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 14-17-ը:
Նյութը պատրաստեց Անի Հայկազունը, արվեստաբան
Լուսանկարները ՝ Լ.Արսենյանի և Մ.Ղալաչյանի անձնական արխիվից


- Created on .
- Hits: 3947