Հայտնի են Արտ Ֆեստ-ի մրցանակակիրները

    Ավարտվել է «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մասնագիտական հանձնախմբի աշխատանքների արդյունքում առանձնացվել են յուրաքանչյուր բանագավառից երեք բրոնզե, երկու արծաթե և մեկ ոսկե մրցանակակիրներ: Մասնագիտական հանձնախմբի միաձայն որոշմամբ թատերական արվեստում ոսկե մրցանակակիր չի եղել: 
   Փառատոնի շրջանակներում ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել Թատրոն 32-ը, «Պարույր Սևակ» (ռեժ. Կարեն Բաբաջանյան) ներկայացման համար: 
    «Երիտասարդական նախաձեռնությունները խրախուսելը մեզ համար գերակայություն է, և այս առումով մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում երիտասարդ նախաձեռնություններին, դեբյուտներին, ինչպես նաև երիտասարդական փորձարառական նորարարությունները խրախուսելուն: Եվ սա բոլոր ոլորտներում` սկսած կինոյից, թատրոնից, կերպարվեստից: Նմանատիպ փառատոնը հենց նրա համար է, որպեսզի մենք հարթակ տրամադրենք, որտեղ երիտասարդ ստեղծագործողները փորձեն կայանալ, փորձեն ներկայացնել իրենց աշխատանքները»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
    Փառատոնն անցկացվում էր ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ստեղծագործությունները գնահատել է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը. ՀՀ ժողովրդական արտիստներ, արվեստի վաստակավոր գործիչներ, արտիստներ, նկարիչներ, դասախոսներ, հեղինակավոր ռեժիսորներ, քանդակագործներ, լուսանկարիչներ:
    ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի մրցանակակիրն են՝
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Արծաթե մրցանակ - «Կես կադր» ռեժ. Ալլա Բունիաթյան
Արծաթե մրցանակ - «Սեր, ջազ, սատանա» ռեժ. Կարո Նաղդալյան
Բրոնզե մրցանակ - «Նվագախումբ» ռեժ. Սամսոն Ստեփանյան
Բրոնզե մրցանակ  -«Դոնոր» ռեժ. Ռաֆայել Ասատրյան
Բրոնզե մրցանակ - «Սիձարու» ռեժ. Հայկ Փայտյան
Մասնագիտական հանձնախմբի միաձայն որոշմամբ թատերական արվեստում ոսկե մրցանակակիր չի եղել:
ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
Ոսկե մրցանակ - «Մեքենավարը» ռեժ. Ստեփան Խաչատրյան
Արծաթե մրցանակ - «Հետ հայացք Քայլ առաջ» ռեժ. Տաթևիկ Զատիկյան
Արծաթե մրցանակ - «ТОСКА» ռեժ. Նահապետ Սարգսյան
Բրոնզե մրցանակ - «Դեռ կհանդիպենք, տղերք» ռեժ.Աննա Բաբայան
Բրոնզե մրցանակ - «Ստվեր» ռեժ. Նիկոլայ Հովհաննիսյան
Բրոնզե մրցանակ - «Այստեղ՝ մեր կողքին» ռեժ.Ժաննա Նազարյան
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Գեղանկար
Ոսկե մրցանակ - Անի Գևորգյան «Ինքնադիմանկար»
Արծաթե մրցանակ - Հերմինե Սիմոնյան «Հայոց ցեղասպանություն»
Արծաթե մրցանակ - Էդգար Սահակյան «Ինքնադիմանկար»
Բրոնզե մրցանակ - Ռիմա Նանյան «Ինքնանկար»
Բրոնզե մրցանակ - Էլինա Բարսեղյան «Դավիթը»
Բրոնզե մրցանակ - Աննա Կրճատյան «Հոգեվիճակ»
Գրաֆիկա
Ոսկե մրցանակ - Լիանա Գևորգյան «Միասնությունը հաղթանակ է»
Արծաթե մրցանակ - Ալիսա Ազատյան «Նատյուրմորտ»
Արծաթե մրցանակ - Սիրանուշ Աղաջանյան «Սրճարան»
Բրոնզե մրցանակ - Անահիտ Ըռքոյան «Մանրանկար»
Բրոնզե մրցանակ - Մերի Մանուկյան «Բաբաջանյան»
Բրոնզե մրցանակ - Աստղիկ Աբրահամյան «Իմպրովիզ»
Լուսանկարչություն
Ոսկե մրցանակ - Նելլի Գևորգյան «Կորսված մանկություն»
Արծաթե մրցանակ - Աննա Ենգիբարյան «Նոկտյուրն»
Բրոնզե մրցանակ - Լիլիթ Միկոյան «Երևանյան»
Բրոնզե մրցանակ - Աշխեն Գրիգորյան «Գնանք»
Քանդակ
Ոսկե մրցանակ - Վարդան Զաքարյան «Նեֆերտիտի»
Արծաթե մրցանակ - Գուրգեն Ծառուկյան «Սուրբ մայրություն»
Բրոնզե մրցանակ - Համլետ Աղաջանյան
Բրոնզե մրցանակ - Զաքար Բալումյան «Բալետ»
Սիրանուշ Նազլուխանյան
«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնի մամուլի
և հասարակայնության հետ
կապերի բաժնի պատասխանատու
  • Created on .
  • Hits: 3042

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: