«Միասին հանուն կայուն ապագայի». Դասընթաց երիտասարդների համար
Նախօերին Երևանում մեկնարկեց «Միասին հանուն կայուն ապագայի» խորագրով դասընթացը: Դասընթացը կազմակերպել է «Կրթական և մշակութային կամուրջներ» հասարակական կազմակերպությունը` «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մինչև հունիսի 19-ը դասընթացին կմասնակցի 8 երկրի 30 ներկայացուցիչ Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Լիտվայից, Ռումինիայից, Պորտուգալիայից և Ուկրաինայից: Ծրագրի հիմնական 6 աշխատանքային օրերը նվիրված կլինեն առողջ ապրելակերպին և սոցիալական ինտեգրմանը:
Ծրագրի նպատակն է զարգացնել և խրախուսել տարբեր երկրների երիտասարդների քննադատական, ժողովրդավարական և ստեղծագործական նախաձեռնությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան գիտելիքներ ձեռք բերել սոցիալական ինտեգրման, միջմշակութային հաղորդակցման, առողջ ապրելակերպի վերաբերյալ: Կազմակերպիչները նաև պատրաստել են հետաքրքրի միջոցառումներ, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ հյուրընկալող երկրի մշակույթին, ավանդույթներին և պատմությանը:
- Created on .
- Hits: 2734