Էպիկականության կորուստը Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» վեպում

Գոհարիկ Աքելյան. «Էպիկականության կորուստը պետք է դիտարկել ոչ իբրև Զեյթունցյանի մենաշնորհ կամ գրական գյուտ, այլ ժամանակի մտայնության ճիշտ ընկալում և կիրառում, իսկ այս զեկուցման վերնագրային ձևակերպումը՝ անդրադարձ վերոնշյալ իրողության մասնավոր կատարմանը, իրացման տեխնիկայի ձևաբովանդակային կողմին»:

Փերֆորմանս

Գոհար Նավասարդյան «Բավականին մեծ արձագանք ունեցավ «Հարաբերություններ ժամանակի մեջ» փերֆորմանսը, որի ընթացքում Մարինան 17 ժամ մազերով կապված էր իր սիրելիին»:

ԸՆՏԱՆԻՔԻ ԹԵՄԱՆ 60-70-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅ ԿԻՆՈՅՈՒՄ

Արթուր Վարդիկյան. «Ընդհուպ մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը թվում էր, թե «ընտանիք» հասկացությունը կասկածի ենթակա չէ և հավերժ կմնա անփոփոխ արժեք: Սակայն 20-րդ դարն ու հատկապես մեր ժամանակներն ապացուցեցին, որ ոչինչ հավերժ չէ, և ամեն ինչ այսպես թե այնպես ենթակա է ստեղծագործական ուսումնասիրման, այդ թվում և ընտանիքը»:

Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը

Դիանա Համբարձումյան.« Հրանտ Մաթևոսյանը տեսակ է, որի անունը «մեսրոպական» կարող ենք դնել, որ շատ տարբեր է իր իսկ ստեղծած «մեսրոպիզմից»...»:

Բեղուն ժամանակաշրջան «լճացման տարիներին»

Սիրանույշ Գալստյան. «Ազգային գիտակցության զարթոնքը և կինոյի վերելքը զուգահեռաբար տեղի ունեցող իրողություններ էին, որոնք ուղեկցվում էին կինո մուտք գործած մի խումբ վառ անհատականությունների ստեղծագործական համարձակ որոնումներով»:

Յուրի Հարությունյանը կադրում և կադրից դուրս

Ծովինար Մովսիսյան. « Յուրի Հարությունյանի ստեղծագործական կյանքը 70-ական թվականներից սկսած կարելի բնորոշել որպես անմնացորդ նվիրում մի ժանրի, որը ճակատագրի բերումով դարձավ իրենը: Իրոք, ահռելի աշխատանք է արվել այս ասպարեզում, ավելի քան 70 լիամետրաժ, վավերագրական, և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակն այսօր էլ մնում է հայ կինոերաժշտության մեծավաստակ նվիրյալներից մեկը»:

Ռուզաննա Ոսկանյան․ Էքզիստենցիալիզմի դրսևորումները 60-70-ականների սերնդի պոեզիայում

Ռուզաննա Ոսկանյան. «Էքզիստենցիալիզմի դրսևորումները տարբեր շրջանների, մասնավորապես` 20-րդ դարից ցայսօր ստեղծված արվեստում փնտրելը կասկածի տեղիք չի տալիս: Լինելով գոյության փիլիսոփայություն, փիլիսոփայական և գեղարվեստական ուղղություն՝ էքզիստենցիալիզմը միևնույն ժամանակ ավելին է վերը թվարկածներից. այն հոգեվիճակ է, աշխարհը իռացիոնալ ընկալելու բանաձև, որ անմիջականորեն անցումային տրամադրությունների հետ է կապված»:

Спорные фантазии Ярослава Судзиловского, или “МолОт”-ом по талантам

Артур Аванесов: "Откуда такие высокие слова, на мой взгляд, несоизмеримые с контекстом? Происходят ли они только лишь от великодержавной российской манеры смотреть на окружающее на андерсеновский лад: “Мы – и весь мир”? Проистекают ли они от интерпретации культурной жизни Армении как мирка столь незначительного, что появление Судзиловского и Низамова мгновенно окажется возведенным в ранг уникального события? Или от простой личной нескромности?"

Գրական բանավեճերը 60-70-ականների արձակի շուրջ

Տաթև Հովհաննիսյան. «60-70-ականների արձակի (նաև պոեզիայի) զարգացման պրոցեսը երևան էր հանում նոր, չկրկնված երևույթներ և միտումներ, իսկ գրական հասարակությունը անմիջապես արձագանքում էր այդ նորությանը»:

Ռացիոնալն ու ոգեշնչումը Լևոն Աստվածատրյանի արվեստում

Արթուր Ավանեսով. «Հեղինակի ցուցադրությամբ է, որ ես ծանոթացա վերջին շրջանի նրա մի շարք երկերին: Հեզ, հիվանդությունից լլկված այս մարդը, մութ ու ցուրտ 90-ականներին իր բնակարանից գրեթե դուրս չգալով, ստեղծում էր անսպասելի ուտոպիաներ»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: