Քար առ քար վերականգնեցին

Վերականգնողական աշխատանքների ընթացքում կառույցը քար առ քար, շերտ առ շերտ քանդելով և մեկ առ մեկ չափագրելով, մաքրել և արձանագրել են մանրամասնությունները, նկարահանել ու խնամքով դասավորել են մերձակա հարթակում: Այնուհետև փնտրել և գտել են թափված ու հողերի մեջ անհետ կորած քարաբեկորները, որպեսզի հնարավորինս կառույցը լրացվի հենց իր իսկական քարերով, իսկ պակասները լրացնելով նոր տաշված քարերով՝ «փազլի» պես վերականգնելով կառույցը:

Գիտակցության հոսքը և Հրանտ Մաթևոսյանի գրականությունը

Միևնույն գետի մեջ երկու անգամ մտնել հնարավոր չէ, որովհետև ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում, յուրաքանչյուր պահի գետը այլ է, նախկինը չէ, նախկինը միայն աշխարհագրական հասկացությունն է, բովանդակությունն այլ է: Ամենուր ծնունդ է, ամենուր մահ է:

Քողարկված հավատ

Անի Հակոբյան, «Քողարկված հավատ», հոդված իտալացի մեծ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի մասին

Սիրո օբյեկտը` որպես ապրանք

Եթե կնոջը ընկալենք որպես ապրանք, ապա շուկայական պայմաններում պահանջարկն է որոշում առաջարկը, այսինքն «իսկական հայուհին» պետք է կարողանա բավարարել այս պահանջները, որպեսզի սպառման ենթակա լինի: Այս դեպքում աղջիկը հեռանում է իր անհատական որակներից և ձեռք բերում այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են պոտենցիալ հարսնացու համարվելու համար:

Sima & Sasha

Այս անունները հայտնի են հանրության` մասնավորապես երիտասարդության միայն որոշակի զանգվածին, սակայն ովքեր գեթ մեկ անգամ ունկնդրել են երաժիշտներին, կհաստատեն, որ անգամ այդ մեկ անգամն անդառնալիորեն գերում և «դատապարտում է» վերջիններիս ստեղծագործական միավորման սիրահար դառնալուն: Այս համերգն այն եզակի դեպքերից էր, երբ ունկնդիրն արբում էր ոչ այնքան ձեռքի մեկ գավաթ գինուց կամ գարեջրից, որքան երաժշտությունից: Յուրաքանչյուր հնչյուն, բառ, շարժում, կարծես ժայթքելով երաժիշտների ներաշխարհից, տարալուծվում էր օդում` ձուլվելով ներկաների էությանը:

Սևակ-Բուլգակով. գրական առնչություններ

Ցավոք սրտի, Բուլգակով-Սևակ առնչությունները ցայսօր դուրս են մնացել գրականագետների ուշադրությունից: Միայն Սեյրան Գրիգորյանն է իր «Պարույր Սևակը և Աստվածաշունչը» հոդվածում խոսում հնարավոր առնչությունների մասին, այն էլ աստվածաշնչյան մոտիվների օգտագործման տեսանկյունից: Հայտնի է, որ Սևակը շատ բարձր է գնահատել «Վարպետը և Մարգարիտան» վեպը` այն համարելով «20-րդ դարի ռուս գրականության ամենամեծ գյուտերից»:

«ԱՐԱՐԱՏԸ» մեզ է նայում

«ԱՐԱՐԱՏԸ» մեզ է նայում

Էգոյանի ֆիլմը արդիականության և անցյալի փոխհարաբերությունների մասին է, առանց մոռանալու, առանց արժանապատվությունը կորցնելու՝ այդ ցավը հաղթահարելու հնարավոր ուղիների մասին նաև: Իսկ ինչ վերաբերում է ռեժիսուրային՝ զուտ էգոյանական ոճին, ինչպես և նախորդ ֆիլմերում, այն բավականին հղկված է և կառուցիկ:
1

Բլոգը որպես ավանդական լրատվամիջոցի այլընտրանք

Քիչ չեն դեպքերը, երբ բլոգերները լրագրողներին մեղադրում են գրագողության մեջ: Եվ քիչ չեն դեպքերը, երբ գրագողություն անում են շատ հայտնի լրատվամիջոցներ, ինչպես օրինակ` Ռուսաստանի «Առաջին ալիքը»: Բոլորովին վերջերս «Другие новости» հաղորդաշարի ընթացքում մեկնաբանը կարդացել էր մի հոդված, որը բառացի վերցված էր Ռուսաստանում շատ հայտնի «Сплетник» բլոգից: Հեռուստաընկերությունը հղում չէր արել բլոգին, և դա, բնականաբար, համարվեց գրագողություն:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: