Ֆիլմ ժամանակի ու մարդկանց մասին
Դմիտրի Կեսայանցի ֆիլմերը պատմում են մարդու, անհատի և ժամանակի հանդիպման մասին: Մարդիկ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են այս կամ այն իրավիճակում: Նրանցհամար գոյություն ունի միայն մեկ պայքար. հենց այս ընդվզումի զգացումն է միավորում Կեսայանցի ֆիլմի հերոսներին: Պայքար օրենքի կամ ավելի ճիշտ անօրինությունների դեմ. դոնկիխոտյան միամտությամբ և հողմաղացների դեմ կռիվները այս կերպարներին չեն բնորոշում, քանի որ այս կերպարները կրում են իրենց ապրած ժամանակի կնիքը, գուցե նաև առաջ են անցնում իրենց ժամանակից:

