Սևակ-Բուլգակով. գրական առնչություններ
Ցավոք սրտի, Բուլգակով-Սևակ առնչությունները ցայսօր դուրս են մնացել գրականագետների ուշադրությունից: Միայն Սեյրան Գրիգորյանն է իր «Պարույր Սևակը և Աստվածաշունչը» հոդվածում խոսում հնարավոր առնչությունների մասին, այն էլ աստվածաշնչյան մոտիվների օգտագործման տեսանկյունից: Հայտնի է, որ Սևակը շատ բարձր է գնահատել «Վարպետը և Մարգարիտան» վեպը` այն համարելով «20-րդ դարի ռուս գրականության ամենամեծ գյուտերից»:























