Արդի հայ-ուկրաինական գրական ու թարգմանական կապերի մատրիցան

Հայ-ուկրաինական առնչությունները շատ վաղեմի են ու դարերի պատմություն ունեն: Ուկրաինայի տարածքում և ցանկացած վայրում որտեղ էլ որ հայնվել են հայերը՝ իրենց ետևից թողել են անջնջելի հետք, բարի ավանդույթներ, որ փոխանցվելով սերնդե-սերունդ հասել են մինչև մեր օրերը:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏԱՎՏՈԳՐԱՄՆԵՐԸ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

Եվ մեկը միայն, այն էլ առաջինը, ամենից տպավորիչը, խորախորհուրդն ու պերճախոսը՝ ՄԱՌ բառը, թվում է, երբեք չի օգտագործվել ո՜չ Չարենցի, ո՜չ էլ որևէ ուրիշ բանաստեղծի ստեղծագործության մեջ: Այլ կերպ ասած՝ գոնե իբրև բանաստեղծական բառապատկեր՝ մառ-ը թողնում է նորագյուտ բառի տպավորություն, տպավորություն, որ ամրապնդվում է նաև մոգական այդ բառի հանդեպ չարենցագիտության ունեցած առեղծվածային անտարբերությամբ:

Հայերենից շվեդերեն թարգմանություններ (1991-ից առ այսօր)

21-րդ դարում բառացիորեն գոյություն չունեին գրական կապեր Հայաստանի և Շվեդիայի միջև։ Թեև Շվեդիան այլ լեզուների և մշակույթների համար բաց մշակութային քաղաքականություն է վարում, սակայն, թվում է, թե Հայաստանը բոլորովին գոյություն չունի շվեդական մշակութային քարտեզում։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏԱՎՏՈԳՐԱՄՆԵՐԸ

Սեյրան Գրիգորյան, հոդված « Գիտե՞ր արդյոք Չարենցը մեզոստիքոս տերմինը: Հարցի պատասխանը թաքնված է մի երկրորդ հարցի մեջ. ծանո՞թ էր արդյոք նա ժանրերի, բանաստեղծական հնարքների, հետաքրքրաշարժ ձևերի այն խայտաբղետ որոնումներին, որ 20-րդ դարի սկզբին ծավալվում էին ամերիկյան, եվրոպական և ռուսական գրական շրջաններում: Վերջին հարցի դրական պատասխանը միանշանակ է...»:

Հայ գրականությունը Բուլղարիայում

Բուլղարա-հայկական մշակութային ավանդական հարաբերություններն ընդգրկում են նաև Բուլղարիայում թարգմանված հայ գրականությունը։ Այն սկսվել ու շարունակվում է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից առ այսօր։ XIX դարի 80–ականներին Սանկտ Պետերբուրգի մի քանի հայ ուսանողներ բուլղարերենից հայերեն թարգմանեցին Լյուբեն Կարավելովի և Զաքարի Ստոյանովի հեղափոխական թեմայով որոշ գործեր, որպեսզի բարձրացնեն Օսմանյան լծի տակ հեծող հայ ժողովրդի մարտական ոգին։

Աղասի Այվազյան․ Հայ հայը

Իր ապրած ողջ կյանքում Այվազյանը փորձեց Սուրհանդակ լինել, խոսեցրեց հայ մարդուն, ցույց տվեց նրա ցավը, վիշտը, հոգսը ու իր ստեղծագործությունների միջոցով միայն իրեն բնորոշ յուրօրինակ ձևով վրձնեց հայի նկարագիրը, որը այնքան բարդ է, այնքան առանձնահատուկ ու բացառիկ, ինչպես ինքը` արվեստագետը:

Reflection/Արտացոլում

Կարեն Բարսեղյանի արվեստում արտացոլվում է մեր միջավայրը: Մեր իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կարելի է տեսնել նրա աշխատանքների մեջ և հակառակը` նրա արվեստի միջոցով կազմել մեր իրականության պատկերը:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: