Արուսիկ Գրիգորյան. «Ի տարբերություն 60-ական թթ. երկերի` հեղինակի 70-ական թվականների մեր ուսումնասիրած գործերը` «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյունը», «Տեղատվություն», աչքի են ընկնում կա՛մ առանձին մոդեռնիստական տարրերի կիրառմամբ, կա՛մ ամբողջական երկի հիմքում մոդռենիստական որոշակի ուղղությունների առանցքային տեսությունների ամփոփմամբ»:
Հոդվածում կարևորվում են Երուխանի նորավեպերի ժանրային, կառուցվածքային առանձնահատկությունները, կերպարների հոգեբանական բնութագրերը՝ որպես ժամանակաշրջանի նկարագրություն: Հոգեվերլուծական և գրապատմական մեթոդների միջոցով քննվում են նորավեպերի գրական առնչությունները, լեզվական առանձնահատկությունները, տեքստային կառուցվածքը և կերպարային նկարագրությունները:
Աստղիկ Սարիբեկյան. «Քելմանի կարծիքով` պատմողը, գրողը վիրահատում է իրականությունը` ձգտելով ուղղել իր պատկերացմամբ արդեն գոյություն ունեցող իրականությունը և ստեղծում է երկրորդը` իր սեփականը»:
Սուրեն Աբրահամյան. «Հովհ. Գրիգորյանի պոեզիայի ընկալման բարդությունը, ուստի, հետևյալ տեսանկյունն ունի. նախ` բանավեճի և ժխտման ընկալմամբ ուղղորդված է գրապատմական ընթացքը կազմալուծելու, այնուհետև` նորի ինքնահաստատման պոլեմիկան ընդլայնելով` հիմնելու նոր պոեզիա»:
Գևորգ Բարդակչյան. «19-րդ դարի ֆրանսիացի և անգլիացի ճանապարհորդները արժեքավոր ծառայություն մատուցեցին հայկական մշակույթին` եկեղեցիների իրենց մանրամասն նկարագրություններով հայկական ճարտարապետության վրա սևեռելով եվրոպացի գիտնականների ուշադրությունը»:
Լիանա Մեհրաբյան. «Լևոն Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքում կարելի է գտնել բազում երաժշտական հնարանքներ, ինչպես նաև նկատել կառուցվածքային ընդհանրություններ սոնատային ձևի, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենի ութերորդ՝ «Պաթետիկ» սոնատի հետ»։
Արփինե Վարդանյան. «Վ. Քաչայի հերոսները ուղղակիորեն «ձևավորված» որպես մարդկային ինչ-որ տեսակ չեն պատկերվում. նրանց անհատականությունը դրսևորվում է դեպքերին զուգընթաց՝ որպես կարգուկանոնի տակ թաքնված գիշատիչ»:
Վեպում քրոնոտոպի դրսևորումները հստակ ու հարթ գծով չեն ընթանում, ինչն էլ պայմանավորված է վեպի ժանրային, կոմպոզիցիոն և սյուժետային առանձնահատկություններով:
Ռուզաննա Առաքելյան. «Հրաչյա Ղափլանյան ռեժիսորը բեմ է բերում միայն այն, ինչը խիստ անհրաժեշտ է, կիրառելի ու նպատակային: Նրա նախասիրությունները շրջանակվում են կառուցողական դեկորներով, զուսպ կահավորված բեմով, դերասանախմբի ու կորիֆեյ դերասանի համահունչ խաղով»: