Տեքստը և ենթատեքստը Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքերում
«Մանսուրյանի երաժշտությունը չի դադարում զարմացնել. այն կենդանի օրգանիզմ է, որտեղ ամեն ինչ փոփոխական է և դուրս է վերջնական ձևակերպումներից ու եզրահանգումներից: Եվ այսօր` կոմպոզիտորի 74-ամյակի նախաշեմին, մենք ականատես ենք լինում դրա վառ ապացույցների: Ուստի նաև` շատ հավանական է, որ շուտով կարող են հայտնվել նոր ստեղծագործություններ, որոնք նոր երանգներ կավելացնեն Մանսուրյանի ստեղծագործական դիմանկարին»: Արթուր Ավանեսով



















