Գրական բանավեճերը 60-70-ականների արձակի շուրջ

Տաթև Հովհաննիսյան. «60-70-ականների արձակի (նաև պոեզիայի) զարգացման պրոցեսը երևան էր հանում նոր, չկրկնված երևույթներ և միտումներ, իսկ գրական հասարակությունը անմիջապես արձագանքում էր այդ նորությանը»:

Ռացիոնալն ու ոգեշնչումը Լևոն Աստվածատրյանի արվեստում

Արթուր Ավանեսով. «Հեղինակի ցուցադրությամբ է, որ ես ծանոթացա վերջին շրջանի նրա մի շարք երկերին: Հեզ, հիվանդությունից լլկված այս մարդը, մութ ու ցուրտ 90-ականներին իր բնակարանից գրեթե դուրս չգալով, ստեղծում էր անսպասելի ուտոպիաներ»:

Էպիկականության կորուստը Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» վեպում

Գոհարիկ Աքելյան. «Էպիկականության կորուստը պետք է դիտարկել ոչ իբրև Զեյթունցյանի մենաշնորհ կամ գրական գյուտ, այլ ժամանակի մտայնության ճիշտ ընկալում և կիրառում, իսկ այս զեկուցման վերնագրային ձևակերպումը՝ անդրադարձ վերոնշյալ իրողության մասնավոր կատարմանը, իրացման տեխնիկայի ձևաբովանդակային կողմին»:

Փերֆորմանս

Գոհար Նավասարդյան «Բավականին մեծ արձագանք ունեցավ «Հարաբերություններ ժամանակի մեջ» փերֆորմանսը, որի ընթացքում Մարինան 17 ժամ մազերով կապված էր իր սիրելիին»:

Ներկան` իրարից հեռացված պատկերների արանքում

Սեգ Կիրակոսյան. «Նյութապաշտական գաղափարախոսության պայմաններում ձևավորված և 60-ականների կեսերին իր կինոկարիերան սկսած կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի փիլիսոփայությունը կառուցված է անտեսանելիի, հոգևորի, զգայականի վրա: Նրա կինոարվեստն ապացույցն է այն բանի, որ ուզածդ նյութի հետ կարելի է այնպես աշխատել, որ այն բոլորովին փոխվի` հաղթահարելով իր իսկ որոշակիությունը` այդ կերպ դուրս գալով կաղապարներից ու գաղափարական պարտադրանքներից»:

Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը

Դիանա Համբարձումյան.« Հրանտ Մաթևոսյանը տեսակ է, որի անունը «մեսրոպական» կարող ենք դնել, որ շատ տարբեր է իր իսկ ստեղծած «մեսրոպիզմից»...»:

Բեղուն ժամանակաշրջան «լճացման տարիներին»

Սիրանույշ Գալստյան. «Ազգային գիտակցության զարթոնքը և կինոյի վերելքը զուգահեռաբար տեղի ունեցող իրողություններ էին, որոնք ուղեկցվում էին կինո մուտք գործած մի խումբ վառ անհատականությունների ստեղծագործական համարձակ որոնումներով»:

Գնացքների ուղևորը

Ռուզաննա Առաքելյան. «Հետսովետական շրջանը հայկական իրականություն բերեց մարդկային նոր ըմբռնումներ ու մեկ այլ սոցիալական իրավիճակ: Ազատության ու ինքնուրույնության գիտակցումը հային դուրս բերեց կաղապարներից: Ներկան քննվեց անհատի դիրքերից, արվեստը տվեց դրա գեղարվեստական ձևակերպումը: Դրամատուրգիան` թատրոնի գլխավոր բաղադրիչներից մեկը, փորձեց ետ չմնալ այսպիսի իրականության վերարտադրումից. բերեց հերոս, ով միայնակ է, փորձում է քննել ինքն իրեն, խորհրդածում է, հանդիպում է իր «ես»-ի հետ, խարխափում անորոշության մեջ»:

Ռուզաննա Ոսկանյան․ Էքզիստենցիալիզմի դրսևորումները 60-70-ականների սերնդի պոեզիայում

Ռուզաննա Ոսկանյան. «Էքզիստենցիալիզմի դրսևորումները տարբեր շրջանների, մասնավորապես` 20-րդ դարից ցայսօր ստեղծված արվեստում փնտրելը կասկածի տեղիք չի տալիս: Լինելով գոյության փիլիսոփայություն, փիլիսոփայական և գեղարվեստական ուղղություն՝ էքզիստենցիալիզմը միևնույն ժամանակ ավելին է վերը թվարկածներից. այն հոգեվիճակ է, աշխարհը իռացիոնալ ընկալելու բանաձև, որ անմիջականորեն անցումային տրամադրությունների հետ է կապված»:

Спорные фантазии Ярослава Судзиловского, или “МолОт”-ом по талантам

Артур Аванесов: "Откуда такие высокие слова, на мой взгляд, несоизмеримые с контекстом? Происходят ли они только лишь от великодержавной российской манеры смотреть на окружающее на андерсеновский лад: “Мы – и весь мир”? Проистекают ли они от интерпретации культурной жизни Армении как мирка столь незначительного, что появление Судзиловского и Низамова мгновенно окажется возведенным в ранг уникального события? Или от простой личной нескромности?"

«ԱՇՈՒՆԸ ԿԻՍՈ ԼԵՌՆԵՐՈՒՄ»

Արթուր Ավանեսով. ««Աշունը Կիսո լեռներում» շարքն առաջին դեպքը չէ, երբ հայ կոմպոզիտորը դիմում է ճապոնական պոեզիայի թարգմանություններին, թեպետ հենց Վահրամ Բաբայանն էր Հայաստանում առաջիններից մեկը (եթե ոչ հենց ամենաառաջինը), ով անդրադարձավ ճապոնական պոեզիայի գեղեցկությանը` նկատի ունենալով 1979-ին գրված նրա մեկ այլ` «Աշնան երգեր» շարքը»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: