Ցուցահանդեսը մեր օրերում

Գոհար Նավասարդյան. «Ի՞նչ ասոցիացիաներ են առաջացնում ցուցահանդեսները մեր օրերում, ինչո՞ւ են անցկացվում դրանք, ի՞նչ են տալիս հանրությանը, ունի՞ արդյոք հանրությունը դրանց կարիքը (խոսքը, իհարկե, գրագետ կամ ասելիք ունեցող ցուցահանդեսների մասին չէ. դրանց կարիքը հասարակությունը միշտ ունի): Հարցեր, որոնք առաջնային են մեր օրերում և պահանջում են խորքային պատասխաններ ու վերանայումներ»:

Հայերենից շվեդերեն թարգմանություններ (1991-ից առ այսօր)

21-րդ դարում բառացիորեն գոյություն չունեին գրական կապեր Հայաստանի և Շվեդիայի միջև։ Թեև Շվեդիան այլ լեզուների և մշակույթների համար բաց մշակութային քաղաքականություն է վարում, սակայն, թվում է, թե Հայաստանը բոլորովին գոյություն չունի շվեդական մշակութային քարտեզում։

«Մենք» հանդեսը

Սիրանուշ Նազլուխանյան. «Մենքի» լույս տեսած հինգ համարներում հանդես եկան երիտասարդ գրողները իրենց քննադատական հոդվածներով, կարծիքներով ու իրենց գեղարվեստական ստեղծագործություններով: Գրողներ, որոնք գտնվում էին գրական տարբեր հարթությունների վրա, որոնք տարբեր էին իրենց քաղաքական կողմնորոշումներով, հայացքներով ու ըմբռնումներով, միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի ու գաղափարի շուրջ»:

Հայ գրականությունը Բուլղարիայում

Բուլղարա-հայկական մշակութային ավանդական հարաբերություններն ընդգրկում են նաև Բուլղարիայում թարգմանված հայ գրականությունը։ Այն սկսվել ու շարունակվում է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից առ այսօր։ XIX դարի 80–ականներին Սանկտ Պետերբուրգի մի քանի հայ ուսանողներ բուլղարերենից հայերեն թարգմանեցին Լյուբեն Կարավելովի և Զաքարի Ստոյանովի հեղափոխական թեմայով որոշ գործեր, որպեսզի բարձրացնեն Օսմանյան լծի տակ հեծող հայ ժողովրդի մարտական ոգին։

Հայկական առաջին բազմաձայն պատարագը

Նախնական համեմատության ենթարկելով Ք. Կարա-Մուրզայի և Մ. Եկմալյանի «Պատարագները»՝ կարող ենք տեսնել բազմաձայնման սկզբունքների որոշ տարբերություններ: Կարա-Մուրզայի «Պատարագում» ձայները չունեն ինքնուրույն մեղեդիական գծեր, այլ դիտվում են ուղղահայաց` ակորդի մաս կազմելով:

«ԵՐԲ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՔՈ ԲԹԱՄԻՏ ԴԵՄՔԻՆ...»

Սեյրան Գրիգորյան. «Դարձյալ ժամանակի թելադրանքով չարենցյան էպիգրամների ամենից «վտանգավոր» մասը հանրությանը հայտնի դարձավ 1980-ական թթ. վերջին և 90-ական թվականներին: Գրաքննության մեղմացմամբ պայմանավորված այդ գործողության գլխավոր իրագործողը վերստին Դ. Գասպարյանն էր: Զարմանալի է, սակայն, որ սովորաբար ձեռքն ընկած ամեն ինչ որպես նորահայտ ու անտիպ հրապարակելով՝ նա ասպարեզ չի բերել իրապես անտիպ, անհայտ մի շարք էպիգրամներ»:

Արդի հայ-ուկրաինական գրական ու թարգմանական կապերի մատրիցան

Հայ-ուկրաինական առնչությունները շատ վաղեմի են ու դարերի պատմություն ունեն: Ուկրաինայի տարածքում և ցանկացած վայրում որտեղ էլ որ հայնվել են հայերը՝ իրենց ետևից թողել են անջնջելի հետք, բարի ավանդույթներ, որ փոխանցվելով սերնդե-սերունդ հասել են մինչև մեր օրերը:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: