• Գրականություն

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, «ԱՐՄՄՈՆՈ´»

Հոբելյանական «Արմմոնոն» իր հանդիսատեսին այս տարի հայկական ծրագրի հետ մեկտեղ առաջարկեց դիտել միջազգային քննություն անցած հայտնի մոնոներկայացումներ, որոնցից մենք առանձնացրինք Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի «Տունը» և Վրաստանի Բեսո Զանգուրիի դերակատարմամբ «Փսիխոզ 4.48» ներկայացումները:

ՀԱՍԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ

Արթուր Ավանեսով. «Երաժշտությունն իրոք չափազանց բարդ էր` առանց համապատասխան պատրաստվածության այն ընկալելու համար: Սակայն ինչո՞ւ յուրաքանչյուր պահին մեզանում փրկարար օղակի պես «օգնության» է գալիս ազգային-ավանդականը` որպես արվեստի ստեղծագործության լեգիտիմության միակ չափանիշ»:

«Քաղաքային տպավորություններ»

Ցուցահանդեսի խորհագիրն էր «Քաղաքային տպավորություններ»: Նկարները հիմնականում կատարված էին գրիզալի տեխնիկայով, որն իրենից ներկայացնում է նկարի տոնային և լուսաստվերային լուծումը մեկ գույնի նրբերանգներով:

ԱՆՏԱՌՈԳԻՆԵՐԸ

Նարինե Սարգսյան. «Հրաչյա Գասպարյանի բեմադրած Չեխովի «Քեռի Վանյան» ներկայանում է ուղերձի և գեղագիտական ձևալուծման խորքով, խոհական-հոգեբանական բարձրարժեք դերասանախաղով»:

«Թմկաբերդի առումը» Արթուր Սարգսյանի բեմադրությամբ

«Պոեզիայի թատրոնը» իր մեջ ներդաշնակ կերպով սինթեզում է երաժշտությունն ու պարը: Արդյունքում ստեղծվում են կուռ գրական-երաժշտական, թատերային ու պարային կոմպոզիցիաներ, որոնք կենդանություն են առնում որոշակի բեմական միջավայրում ու գեղագիտական հաճույք փոխանցում:

««Ներկայությունը» in absentia. փորձառելով փերֆորմանսը որպես փաստագրություն»

Ամերիկացի արվեստի պատմաբան, քննադատ, համադրող Ամելիա Ջոնսը, ով մասնագիտացել է մարմնի փերֆորմանսների (body art performance), վիդեո-արտի և դադաիզմի մեջ, իր ««Ներկայությունը» in absentia. փորձառելով փերֆորմանսը որպես փաստագրություն» հոդվածում անդրադառնում է փերֆորմանսի թեմային, առավելապես այն հարցին, որ փերֆորմանսի ընթացքին ներկա չլինելով, սակայն դրա վերաբերյալ փաստագրական հետքերի հետ առնչվելու արդյունքում հնարավոր է թե՛ պատկերացում կազմել կատարողական ակտի, թե՛ դրա նշանակության և կոնցեպտի վերաբերյալ:

Ստվերախաղ

Վահագն Ղուկասյան` «Ես նկատում էի, որ արևի ու լույսի առկայությամբ աշխատանքս զարմանալի արագությամբ առաջ էր գնում, հետո դրանց անհետացման հետ կանգնում էր` սպասելով հաջորդ օրվա ստվերային տարափի»:

ՀՆԻ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՇՆՉՈՎ

Ցուցահանդեսի համար ուսումնասիրվել են հայկական մշակույթի տարբեր էլեմենտներ՝ խաչքարեր, փորագրություններ, ձեռագրեր, որոնք համադրելով և ներկայացնելով թվային տեխնոլոգիաների միջոցով՝ երիտասարդները ստացել են տարածքային կոմպոզիցիա, որը բնորոշ է ինստալյացիային:

Պիկասոն երիտասարդ ստեղծագործողների աչքերով

«Ինձ համար Պիկասոն եղել է և շարունակում է լինել ոգևորության մեծ աղբյուր, հաղթած աշխատանքում Պիկասոյի մերկությունը ընդհանուր տպավորություններից ծնված հավաքական կերպար է: Մեկ ամսվա ընթացքում աշխատել եմ մեծ սիրով և երբևիցե մրցանակ ստանալու ակնկալիքներ չեմ ունեցել: Լինելով Փարիզում՝ անպայման կայցելեմ Պիկասոյի տուն-թանգարան և իմ խորին շնորհակալությունը կհայտնեմ 20-րդ դարի ամենահզոր արտիստին, ով պատճառ դարձավ իրականացնելու իմ վաղեմի երազանքը՝ գոնե մեկ անգամ լինել Փարիզում»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: