• Գրականություն

Իմպրեսիոնիզմ

Համերգի կազմակերպիչները երիտասարդ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ երաժիշտներ էին՝ դաշնակահարուհի Աիդա Եսայանը և ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը:

Հնչեցին Դ. Սաքոյանի, Լ. Չաուշյանի և Վ. Բաբայանի ստեղծագործությունները

Համերգին հնչեցին բացառապես մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ. Դավիթ Սաքոյան` «Նահանջ տարի», Լևոն Չաուշյան` Դաշնամուրային կոնցերտ թիվ 1, Վահրամ Բաբայան` սիմֆոնիա թիվ 8 (պրեմիերա): Գլխավոր դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը:

Concordance

Մարտի 29-ին, ունկնդիր հասարակությունը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու մեկ հայաստանյան պրեմիերայի, ինչպես նաև ունկնդրելու արդեն իսկ ծանոթ ստեղծագործությունները բոլորովին այլ որակով: Երեկոյի մենակատարն էր Մովսես Պողոսյանը (ԱՄՆ):

Ավարտվեցին Տիգրան Համասյանի վարպետության դասերը

Դասընթացների լուրը արագ տարածվեց և շատ ոգևորիչ էր: Բազմաթիվ սկսնակ (և ոչ միայն) երաժիշտների և ուղակի ջազի սիրահարների համար սա բացառիկ առիթ էր շփվելու նման բարձրակարգ երաժշտի հետ, իսկ լրագրողների մասնակցության արգելումը առանձնահատուկ հմայք և սպասում էր հաղորդել կայանալիք միջոցառմանը (չմոռանամ նշել, որ մուտքն ազատ էր): Շփումը միանշանակ կայացավ և շատ ջերմ ու ռիթմիկ ընթացքով: Տիգրանին անգամ հաջողվում էր որոշ ժամանակով պրոցեսին ներգրավել ողջ դահլիճը:

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կազմավորման 80 ամյակին նվիրված համերգ

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երիտասարդ ձայներ» քառյակը ունկնդիր հասարակությանը ներկայացրեց Ղազարոս Սարյանի #2, Էդգար Հովհաննիսյանի #4 և Ռուբեն Ալթունյանի #2 կվարտետները:

Ալեքսանդր Հարությունյանի Հայրենիքը

Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլյան վերջին համերգը նվիրված էր անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի արվեստին: Մեծանուն կոմպոզիտորի բազմաժանր երաժշտական ժառանգության մեջ քիչ չեն ստեղծագոր­ծությունները` նվիրված Հայրենիքին, ուստի պատահական չէր այն, որ ապրիլի 30-ին տեղի ունեցած համերգը կրում էր «Հայրենիք» խորագիրը:

Լսե՛ք ուղեղիս ձայնը

Այդ ձայնի ելևէջները լցնում էին տարածությունը և կարծես ասում. «Ահա՛, լսե՛ք ուղեղիս ձայնը, տեսե՛ք՝ այնտեղ ինչ է կատարվում: Ահա՛, լսե՛ք մեռած ուղեղների ձայնը, որովհետև ես սրտով եմ մտածում»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: