«Հայահավաք» նախագծի շրջանակներում Զավեն Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ կկազմակերպվի
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք նախկինում դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։























