Ինչպես նշեց հեղինակը, հավաքվել էին իր համար թանկ ու սիրելի մարդիկ` գրողներ, գրականագետներ, դասախոսներ, լրագրողներ, շատ-շատ հեռու տարիների ուսանողներ, ջահել ու սիրուն անծանոթ զույգեր, պատահական մարդիկ, որ հետաքրքրվում էին գրքով, կանգնում իր կողքին, խոսում, կատակում, գիրքն առնում ձեռքները, կարդում, արձագանքում, լուսանկարվում ու անպայման գիրքն իրենց հետ տուն տանում` մանրամասն կարդալու: «Գրողի համար սրանից մեծ գնահատանք չկա»,- հավելեց հեղինակը: