Ներկաները, որ հիացմունքով և մեծ հետաքրքրությամբ էին դիտում, թե ինչպես էր ստեղծվում աշխատանքը, անկեղծ հիանում էին նկարչի վարպետությամբ, տեխնիկայի, սահուն վրձնահարվածներով, մանրակրկիտ և նուրբ մշակումներով:
Դասընթացի շրջանակներում իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն մինչև սեպտեմբերի 15-ը դասախոսությամբ հանդես կգա Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, իսկ գործնական աշխատանքները` տեղի կունենան Կարմիր բլուր հնավայրում:
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարները: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ, որոնք ընդգծում են Երևան քաղաքի այդ ժամանակահատվածին բնորոշ կոլորիտը:
Կենտրոնում ամեն շաբաթ կազմակերպվում են անգլերեն լեզվով անվճար դասախոսություններ և հանդիպումներ, որոնց նպատակը անգլիախոս միջավայր ստեղծելն է ու միևնույն ժամանակ բրիտանական կրթական համակարգի, մշակույթի, պատմության և այլ ոլորտների մասին տեղեկատվություն տարածելը:
Սեպտեմբերի 6-8-ը Բեռնում տեղի կունենա «Շվեյցարական նոր երաժշտության օրեր» 113-րդ փառատոնը (Journées de la création musicale suisse), որն այս տարի անցկացվում է Բեռնի Երաժշտական Փառատոնի շրջանակներում։
Սեպտեմբերի 19-ին, ՀՀ-ում Լեհասատանի դեսպանությունը կազմակերպեց ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի` Վ. Լյութոսլավսկու 100 և Ա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական ձայներիզի շնորհանդես-hամերգը, որն ընդգրկված է Մեծանուն հայ և լեհ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքում:
Օգոստոսի 23-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մեքսիկացի արվեստագետ և պարուսույց Քրիստինա Մալդոնադոն ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմի կենդանի ինտերվենցիան՝ Մարկուս Բյութերի և Լաուրելին Կոենգի ձայնային ինտերվենցիայի համատեղությամբ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։
Ըստ Վահագն Վարդումյանի` նախաձեռնությունն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ. «Նախատեսում ենք պարբերաբար կրկնել հեծանվարշավը, որովհետև, ինչպես նկատեցինք այսօր, մարդիկ ժպիտով են նայում մեզ, նրանց դուր է գալիս նոր ձևավորվող քաղաքային մշակույթի այս տեսակը»:
Ցուցադրված են վարպետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, հոբելյանական ցուցահանդեսի առթիվ էլ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջկան պատկերացում է տալիս արվեստագետի ստեղծագործական հարուստ և բովանդակալից ուղու մասին: