ԱՄԱՌ՝ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կմեկնարկի «Ամառային ընթերցանություն» ծրագիրը:

ԲԱՑՎԵԼ Է «ԳՈՐԳԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ» ԿԱՅՔԷՋԸ

Կայքի ստեղծման նպատակն է հայկական գորգերի տեղեկատվության բազայի ամբողջացումը, որն առաջին հերթին կարող է ծառայել որպես սկզբնաղբյուր գիտական ուսումնասիրությունների համար:

«PACHYAN FRAGMENTS»-Ի ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արամ Պաչյան. «Արամ Հովհաննիսյանն ինձ պատմում էր ժամանակակից երաժշտության և ֆրագմենտարության սկզբունքների մասին: Այդ երաժշտության մեջ ինչ-որ անելանելի վիճակ էի զգում, ամբողջական մի բան արտահայտելու անհնարինություն: Դա մեզ միավորեց»:

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Արթուր Պողոսյան. «Ծրագրի նպատակը ոչ թե երեխային լավ պարել սովորեցնելն է, այլ պարի միջոցով նրան կրթելը. երեխան պետք է իմանա, թե որն է քոչարին, ռազմապարը, յարխուշտան և այլն»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում» տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացը. նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին տասներկու երիտասարդներ ՀՀ տարբեր բուհերից ու գիտակրթական կենտրոններից:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: