Սիրանույշ Գալստյան. «Մի երկու անգամ հորս մոտ ակնարկել եմ «էժան տաքսիների» մասին, բայց նա մինչ օրս, այսինքն՝ սոցիալիզմի փլուզումից հետո էլ, դեմ է «բուրժուական հաճույքներին»: Թեև ժամանակին, ինչպես ասում է մայրս՝ դեմ էր և «սոցիալիստական հաճույքներին». օրինակ՝ տանել չէր կարողանում բոլոր տեսակի ժողովները, շքերթները, ծափերը: Այսօր ատում է գլոբալիզացիան և պնդում, որ դա երեկվա ինտերնացիոնալիզմն է»: