«Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը ստեղծման օրից բեղմնավոր գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում և արտերկրում՝ բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելով իր երգացանկը (Կոմիտաս, Եկմալյան, Կարա-Մուրզա, Տիգրանյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան և ուրիշ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ):