Արվեստի այլընտրանքային փառատոն

Փառատոնը տեղի կունենա ապրիլի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Փառատոնի կազմակերպիչները հրավիրում են երիտասարդ արվեստագետներին ներկայանալ նոր նախագծերով: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 20-ը:

Երբ խոցում են ներսից…

Հովհաննես Գրիգորյանի անդառնալի կորուստը ցնցեց շատերիս: Նա աներևակայելի լավատես էր ինչպես կյանքի, այնպես էլ մեր երկրի, մեր կառավարության հանդեպ, թեև ժողովրդի ցավը հազար տեղից հոշոտում էր նրա սիրտը, բայց նա` մեր ժամանակների ամենաարժեքավոր պոետը, կարողանում էր փակել հուսահատության դռները, ու բացել մի նոր, լայն ուրվագիծ` բացառիկ հումորի ու տխրության ներդաշնակության զուգամիտությամբ, որով կարողանում էր նկարագրել երկրի իրական դրությունը ու դա անում էր վարպետորեն` առանց շինծու այլևայլումների:

Չենք թողնի, որ մեռնես

Հովհաննես Գրիգորյանը կա: Իր մասին աղոթելիս ես նայեցի շուրջս ու նրանց դեմքերին, ովքեր մտերիմ էիր նրան ու նրա գրականությանը...

Բրիտանական BAFTA կինոակադեմիան կհանձնի մրցանակները

Բրիտանիայի թագավորական դղյակում այս գիշեր տարվա կարևորագույն կինոիրադարձությունն է: Միացյալ թագավորության կինոյի և հեռուստատեսային արվեստի (BAFTA) ոսկե դիմակներն այսօր հանձնվելու են իրենց տերերին:

Այվազյանական թատերական փառատոն

2013 թվականի մայիսի 3-13-ը տեղի կունենա Այվազյանական թատերական փառատոն: Փառատոնի ձևաչափը մրցութային է: Փառատոնի շրջանակներում ներկայացումները պայքարելու են տարվա լավագույն ներկայացում, լավագույն բեմադրիչ, լավագույն դերասան(ուհի) անվանակարգերին արժանանալու համար: Սահմանված են դրամական պարգևներ:

Դուք չեք կարող որոշել Հովհաննես Գրիգորյանի տեղը

Հանձնաժողովի հարգելի անդամներ այսուհետ կարող եք ավելի անհանգիստ լինել և գիշերը տառապել մղձավանջներից: Հովհաննես Գրիգորյանը հայ դասական է: Հայ գրականության մեծերի շարքում նրա լինելիքը, նրա, լինելու տեղը վաղուց էր որոշված. վաղուց, երբ դուք դեռ դառնաղի տվայտանքների մեջ էիք:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: