«Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն

Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել ժամանակակից հայ թատերգությունը, ի հայտ բերել այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտել և աջակցել նոր պիեսների բեմադրությանը:

Գրեթերթի մրցանակաբաշխության արդյունքները

«Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության (ակնարկ, էսսե) և գրաքննադատության համար: Մրցանակակիրներն ընտրվում են հեղինակների և ընթերցողների կողմից` փակ քվեարկությամբ:

Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին

Հայաստանի գրողների միությունը և cultural.am-ը ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպում են գիտաժողով «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով: Գիտաժողովը տեղի կունենա փետրվարի 8-10-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը:

Բյուրոկրատի ծնունդը

Գրախանութի ցանկությունն է վերականգնել գրքի հանդեպ հարգանքը, նպաստել գրքի տարածմանն ու ստեղծել լավագույն պայմանները, գրքի շուրջ հավաքվելու, գրքից հաճույք և օգուտ քաղելու արվեստի վերածնմանը:

Բեռլինի 63-րդ կինոփառատոնը

Փետրվարի 7-17-ը տեղի կունենա Բեռլինի 63-րդ կինոփառատոնը: Այն աշխարհի ամենահայտնի կինոփառատոներից է և իր հռչակով ու կարևորությամբ չի զիջում Կանի և Վենետիկի կինոփառատոներին: Ակնկալվում է, որ այս տարի կինոփառատոնին կմասնակցեն 120 երկրներից 19000 կինոարտադրության պրոֆեսիոնալներ:

«Արձակ 2012»-ի մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00, Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին «Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: