«Համազգային» պետական թատրոնի կառուցվելիք շենքի նախագծերից մրցույթային հանձնաժողովը նախապատվություն է տվել ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի աշխատակիցների կողմից ներկայացված նախագծին:
Լույս է տեսել «Կայարան» հանդեսի առաջին համարը, որտեղ ներկայացված է հայ և արտասահմանյան փոքր արձակը: Տարեգիրքը ստեղծվել է Հայաստանի արձակագիրների «Կայարան» ակումբի նախաձեռնությամբ:
Ակումբը գործում է արդեն յոթ ամիս: Հավաքատեղին համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանի «Էդիթ Պրինտ» գրախանութն է, որտեղ նախևառաջ սկսել են կազմակերպել գրական քննարկումներ, որոնց ժամանակ էլ ծագել է հանդես ստեղծելու և թարգմանական ժողովածուներ հրատարակելու գաղափարը:
Լույս են տեսել հայ ժամանակակից գրականության ևս երկու թարգմանական ժողովածուներ` այս անգամ ֆրանսերեն: Արձակը (17 արձակագիր) թարգմանել է Էլիզաբեթ Մուրադյանը, պոեզիան (շուրջ 50 բանաստեղծ)` Նվարդ Վարդանյանը և Էդուարդ Հարենցը:
Ղազախ բանաստեղծ Դաուրեն Բերիքաժյուլիի թարգմանությամբ www.abai.kz կայքում հրապարակվել են Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները` նրա ջերմ առաջաբանով: Առաջաբանի թարգմանությունը սիրով ներկայացնում ենք հայ ընթերցողին:
Ընթերցողների համար որոշակիորեն բացահայտվեց Նառա Վարդանյան ստեղծագործողը, որ կենսախինդ է, ավյունով լեցուն, պինդ` քննադատության դեմ, հաճախ ժպիտով է ընդունում իր հասցեին ասված քննադատությունը, ինչին ականատես եղանք նաև երեկ, բայց և տխուր ու զգայուն է իր գրականության մեջ, կյանքի, մահվան, պատերազմի, քաղաքի և առհասարակ մարդու մասին իր մտահոգություններն ունի, որոնք էլ դառնում են պատմվածք, էսսե և առհասարակ գրականություն:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցել է նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը:
Օգտվելով առիթից, որ այդ օրերին Վանաձորում էի, այցելեցի թանգարան և օգտվելով ջերմ ընդունելությունից, զրուցեցի թանգարանի աշխատակիցների ու տնօրենի` Փափագ Ալոյանի հետ: Հետաքրքիր էր` ինչ աշխատանքներ են կատարվում այստեղ և ինչ խնդիրներ ունի մարզի թանգարանը:
Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանում տեղի կունենա Գրական փառատոն: Փառատոնի իրականացնում են՝ ռուսական կողմից Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդը «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերի հետ համատեղ, Հայաստանից՝ Գրողների միությունը և Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը:
Փառատոնի կազմակերպիչների՝ մեկ շաբաթում օտարերկրյա մասնակիցներին Հայաստանը և հայ մշակույթը ըստ կարելվույն բազմակողմանի և պատշաճ ներկայացնելու, միջմշակութային հաղորդակցումն ապահովելու, հայ ընթերցասերին հյուրերի արվեստին ծանաթացնելու և որոշակիորեն նրանց փորձը փոխանցելու ջանքերը, և առհասարակ, գրական ցանկացած միջոցառում ողջունելի է: