Գերմանացի գրողներն Արցախում

Մենք առաջին անգամ ենք Արցախում: Երկար ժամանակ կպահանջվի մեր տեսածը մարսելու և խորապես հասկանալու համար: Սակայն մի բան փաստ է` մեր տպավորություններն անկրկնելի են: Հենց Արցախ ոտք դնելու առաջին պահից անմիջապես զգացինք արցախցիների ոգևորությունն ու հպարտությունը` կապված իրենց երկրի անկախության տոնի հետ: Այս տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հակամարտություններ կան, սակայն հույս ունենք, որ արցախյան հիմնախնդիրը շուտափույթ ու խաղաղ լուծում կստանա, և այս փոքրիկ, բայց տաղանդավոր ժողովուրդը հնարավորություն կստանա ապրել ու արարել ազատ երկրում:

Խվորոստովսկին և Օրբելյանը Լիտվայում

Աշխարհի ամենագեղեցիկ բարիտոններից մեկի` Դմիտրի Խվորոստովսկու համերգի ընթացքում Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հայազգի տաղանդաշատ երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը: Խվորոստովսկին և Օրբելյանը Լիտվա կժամանեն համերգից 3 օր առաջ, որպեսզի բավականաչափ ժամանակ տրամադրեն նվագախմբի հետ փորձերին` հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգևելու համար:

Վարկած. Ջոկոնդան` նույն ինքը Լիզա Գերարդինին

Ջոկոնդայի կյանքին առնչվող վերջին գաղտնիքը բացահայտված է: Իտալացի գիտնական Ջուզզեպե Պալանսկին Ֆլորենցիայում գտել է այն տունը, որտեղ ապրել է դա Վինչիի ամենահայտնի բնորդուհին: Զուգահեռ հայտնի են դարձել վերջինիս կյանքից հետաքրքիր մանրամասներ: Ազնվական Լիզա Գերարդինին, ում շնորհիվ ստեղծվել է հայտնի Մոնա Լիզան, ծնվել է 1479 թվականի հուլիսին: Մոնա Լիզան ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինն է եղել:

Տոմսերի փոխարեն` սնունդ

Հունական թատրոնն այդ եղանակով բարեգործություն է կազմակերպում` որբերին և միայնակ մայրերին օգնելու համար:

Տորոնտոյի կինոփառատոնի արդյունքները

Տորոնտոյի կինոթառատոնի ժամանակ տեղի է ունեցել Ջո Ռայթի «Աննա Կարենինայի» նոր էկրանավորման պրեմիերան, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Կիրա Նայթլին: Չնայած կինոքննադատները դրական են գնահատել աշխատանքը, սակայն ֆիլմը դեռևս մրցանակների չի արժանացել:

Հայկական փառատոն Օտտավայում

Սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրին փառատոնի դրոշը:

Կուստուրիցան համերգ տվեց

Հանրահայտ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Էմիր Կուստուրիցան ներկայացավ իբրև երաժիշտ: Կիրակի օրը Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում նա իր «The No Smoking Orchestra» ռոք-խմբով համերգ տվեց:

Սանկտ-Պետերբուրգում հավաքել են Դյուրերի խճանկարը (puzzle)

«1000 մասնիկից կազմված մոզաիկան` տեղակայված 300 քառակուսի մետր հրապարակում, պատրաստել են նկարչի հարազատ քաղաքում` Նյուրենբերգում, հատուկ Ռուսաստանում Գերմանիայի տարվա համար»,- հայտնել են Սանկտ-Պետերբուրգի արտաքին գործերի նախարարությունում: «Ամեն դետալը մի կիլոգրամ է կշռում»:

Սուրբ Խաչ

Առավոտյան տոնի առիթով, բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, իսկ երեկոյան կատարվելու է խաչի թափոր: Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 17-ին, մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Մեծ հնարավորություն է` Հայաստանում վերադարձ կատարել դեպի հոգևոր երաժշտություն

«Մենք ուզում ենք, որ այն լինի ոչ թե զուտ հուշարձան, այլ իսկական թանգարան-ինստիտուտ, լինի ժողովրդինը»,- ընդգծեց Ա. Մեսչյանը: Ճարտարապետը հույս հայնտեց, որ թանգարանը կունենա այնպիսի պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը կկարողանա հավաքել աշխարհով մեկ ցրված Կոմիտասի իրերը, ստեղծագործությունները և գտածոն կծառայի Հայաստանի մշակույթի զարգացմանը:

Մեկնարկեց 44-րդ թատերաշրջանը

Թեև ներկայացումը բավականին երկարաձգված է, սակայն այն զարմացնում է դերասանների խաղով ու մտքերի ճկունությամբ, նրանում հատվում են թատրոնն ու գրականությունը` հանդիսատեսին փոխանցելով անվերջ հույզերի շարան, ոգեշնչում և՛ թատրոնով, և՛ գրականությամբ:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: