Հայ-իտալական միջպետական ծրագիր

Արդեն մի քանի տարի է հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում պարբերաբար Հայաստան են ժամանում իտալացի ճարտարապետ-վերականգնողներ՝ այստեղ իրականացնելով ինչպես դասընթացներ հայ մասնագետների համար և այնպես էլ տարբեր վերականգնողական աշխատանքներ:

Մեկ օր գրքի շնչառությամբ

Իր «Լավագույն նվերը գիրքն է» սկզբունքի համաձայն Բուկինիստն էլ դատարկաձեռն չթողեց ոչ միայն իր հաճախորդներին, այլև պատահական անցորդների: Անցորդները գրքախաղ էին խաղում հենց մուտքի մոտ, պատասխանում հինգ հարցերից գոնե երեքին և ընտրում իրենց նվեր գիրքը:

Լևոն Ֆլջյանի անհատական ցուցահանդեսը Երևանում

«Pixel» ֆորմատով Ֆլջյանը ներկայանում է արդեն երրորդ անգամ: Առաջին երկու ցուցահանդեսները տեղի են ունեցել Գյումրիում և Ֆրանսիայում: «Pixel»-ը տեխնիկական առումով համակարգչի, կետային լուսանկարչության և գեղանկարչության արդյունք է, իսկ հեղինակի խոսքերով պատկերը հավաքելու հետաքրքրության արդյունք:

Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրված է

Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը, մեկնարկեց 2014 թվականի «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գնդացրի կրակ «Հայ գրքում»

«Հայ գիրքը» այսօր կրկին մարդաշատ էր: Այս անգամ ընթերցասերները հավաքվել էին բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանին հանդիպելու:

Հինգ երիտասարդ քանդակագործների «Էմանացիան» կամ մտքի ծնունդը

Լուսավորված քանդակներ` մութ սրահում: Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը և Արգիշտի Հարությունյանը միմյանցից տարբեր, բայց և մեկ խորագրի ներքո կարողացան ներկայացնել իրենց քանդակները՝ Նկարիչների միությունում:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: