«Չարշամա Սըրսալե» միջոցառման նպատակը եզդիների ազգային ավանդույթները ներկայացնելն է, հանդուրժողականության և միջմշակութային համագործակցության մթնոլորտ ձևավորելը, համայնքային արվեստը որպես արվեստի տեսակ ներկայացնելը:
«Ես նկարել եմ Մանվելին, իսկ Մանվելն ինձ, օրվա տարբեր պահերին, տարբեր ռակուրսներից, տարբեր դիրքերում, տարբեր նյութերով: Կարևորում էի որսալ Մանվելի մտազբաղ հայացքը և վերարտադրել այն կտավներում», «Հաճախ իրար դիմաց նստած նկարել ենք միմյանց, փորձելով որսալ այդ պահին, աշխատանքային պահին մեր շարժն ու ձևը, մեր դիմախաղերը, Լիլիթի բարի և ջերմ ժպիտը»,- նշում են արվեստագետները:
Քուվեյթի համալսարանն Արաբական ծոցի երկրներից ամենահզոր կրթական կենտրոններից է, որը և՛ կադրային, և՛ տեխնիկական ռեսուրսներով բավականին հագեցած է: 40.000-ից ավելի ուսանող ունեցող բուհում դասավանդում են հրավիրյալ հայտնի պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Գյումրու դրամատիկական թատրոնում, որի բեմից հայ և միջազգային կատարողներ ներկայացան իրենց պարային և երաժշտական համարներով: Մրցույթային փուլի մեկնարկը տրված է, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին:
Կամավորներից Մանե Մադոյանը նշեց, որ չնայած հոգևոր-բարոյական ուղղվածությանը՝ փառատոնը չի ենթադրում կոնկրետ թեմա. «Ամեն ֆիլմ, որ ներկայացվում է, բերում է իր ասելիքը, ամեն ֆիլմ ապրելու է իր ուրույն կյանքով, իսկ մնացածը ցույց կտա փառատոնի ընթացքը»:
Ֆիլմի հիմքում ընկած են հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները` չորս պատմվածք: Պատմվածքների պատմություններն էլ միահյուսվել են և դարձել մեկ ամբողջություն շնորհիվ ռեժիսոր Մարինե Զաքարյանի:
Սյուզաննա Բորտոլոտո.«Նշանավոր ճարտարապետական ժառանգություն ունեք, որը, սակայն, արժևորման կարիք ունի, որպեսզի հետագայում դրանք կարողանաք օգտագործել ոչ միայն ճարտարապետական, այլև տուրիստական նպատակներով»:
Յուստուս Ֆրանց.«Արվեստի մարդիկ չպետք է անեն այն, ինչ անում են քաղաքական գործիչները, երաժշտությունը հենց նրա համար է, որ կամուրջներ կառուցվեն, և երկխոսությունը ստացվի»:
2014 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ֆինանսավորվել են երիտասարդ գիտնականների գործուղումներ (մոտ 31 հայտ), գիտաժողովներ (մոտ 8 հայտ), ինչպես նաև 5 գիտական խմբեր, որոնք ղեկավարել են մինչև 38 տարեկան երիտասարդ գիտնականներ (յուրաքանչյուր հայտի ֆինանասավորման չափը կազմել է մինչև 5000 ԱՄՆ դոլար):