Մայիսի 6-ին Երևանում կմեկնարկի «Կոտրենք կարծրատիպերը» միջազգային երիտասարդական ծրագիրը, որին մասնակցում են 18-25 տարեկան 30 երիտասարդ վեց երկրից՝ Հայաստան, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Կոմիսիայի կողմից, Youth in Action ծրագրի շրջանակներում: