«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակաբաշխության արդյունքները
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին, եւ Ժյուրիի կազմը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ հուլիսի 19-ին, հայտարարեց մրցանակակիրներին:





















