Ծաղրածուն աշունը սրտում. մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը

2014 թվականին միջազգային 4-րդ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրել են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Թայլանդից, Գերմանիայից՝ անհատ կատարողներ և թատերախմբեր: Փառատոնին կմասնակցեն նաև հայաստանյան երիտասարդական թատերախմբեր և անհատներ ինչպես մնջախաղի, այնպես էլ կրկեսային, պարային և պլաստիկ ժանրերի: Կանցկացվեն վարպետության դասեր պրոֆեսիոնալների և հանդիսատեսի համար:

35 տարի անց «Գայանե» բալետի վերադարձը Մարիինյան թատրոնի բեմ

Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում թատրոնի բալետային խումբը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում

Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին

Օրերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին:

Յունաս Յունասսոն. «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»

Հարյուր տարեկան Ալան Կառլսոնը իր տարեդարձի օրը փախչում է ծերանոցից, ավտոբուսի կանգառում ակամայից գողանում փողերով լցված ճամպրուկ ու ընկնում անհավանական արկածների մեջ, իսկ նրան սկսում են հետևել քաղաքի ոստիկանությունը` մի կողմից, ճամպրուկի տեր ավազակները` մյուս կողմից:

«Պատասխան՝ 100 տարի անց»

Լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագրքում և կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նույնանուն ցուցադրության շրջանակում։

Մշակույթի նախարարն ամփոփել է վերջին եռամսյակը

Պատմամշակութային ժառանգության մասին 1998թ.-ին ընդունված օրենքում կան թերացումներ, և օրենսդրական դաշտի բացերը լրացնելու համար ստեղծվել է նոր նախագծային փաթեթ: Փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող օրենքի մեջ, ինչպես նաև նորահայտ հուշարձանների մի հսկայական ցանկի ներառում հուշարձանների ցուցակի մեջ:

«Տարբեր մշակույթներ՝ մեկ մարդկություն» փոխանակման ծրագրին մասնակցում է յոթ երկիր

Օգոստոսի 5-ից 14-ը «Տարբեր մշակույթներ՝ մեկ մարդկություն» երիտասարդական փոխանակման ծրագիրը 7 երկրից 35 երիտասարդի կմիավորի Երևանում: Ծրագրի շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Իտալիայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի երիտասարդ առաջնորդներն ու մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել միմյանց մշակույթները, հաստատել միջմշակութային հաղորդակցություն և երկխոսություն:

Նարեկացի որոնելիս. ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է

Ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվել է «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է:

Մեկնարկել է «Մշակույթների երկխոսություն» չորրորդ փառատոնը

15 երկրներից տարբեր ազգությունների շուրջ 100 երիտասարդ է ժամանել Հայաստան՝ ներկայացնելու իրենց մշակույթը և ծավալելու երկխոսություն ազգային արվեստի, երաժշտության, ֆիլմի, պարի, բանահյուսության, ավանդական և ծիսական խաղերի, ազգային խոհանոցի և դիցաբանության միջոցով:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: