Երիտասարդ գիտնականներն ամփոփեցին տարին

2014 թվականին շարունակվելու են ֆինանասվորումները երիտասարդ գիտնակններին գիտական գործուղումների, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար, գիտական դրամաշնորհների տրամադրման և մրցանակաբաշխության անցկացման և ֆինասավորման համար:

Այսօր կյանքից հեռացավ արձակագիր Լևոն Խեչոյանը

Էս երկրագնդի վրա եթե մի բողոքող լինի, ես եմ լինելու, հասկանում ես` ինչ նկատի ունեմ՝ էս իմ վիճակով, էս իմ հիվանդությամբ: Բայց ես ի լուր ամբողջ Տիեզերքի ասում եմ՝ էս աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը ես եմ։

Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2013

Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդական մրցանակաբաշխություն - 2013» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների մրցանակների հանձման և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի փորձագետների պարգևատրման արարողությունը:

Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին:

Հրանտ Մաթևոսյանի կնոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին

Կամքի և ըմբռնման խնդիր է։ Անհրաժեշտության գիտակցման խնդիր է։ Մշակույթի առկայությունը, նրա որակն է պայմանավորում գաղափարի առկայությունը կամ բացակայությունը որևէ հանրության, ժողովրդի մեջ, որևէ երկրում։ Տնտեսությո՛ւն, ֆինանսնե՛ր, բանա՛կ - այո՛, այո՛, այո՛, բայց առանց գաղափարի չկա այդ ամենի տիրապետում, այսինքն չկա ոչինչ։

Ազգային պարերը մեր դիմագիծն են

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, նպատակ ունենալով սփյուռքահայ երիտասարդներին մոտեցնել իրենց ազգային արմատներին, նրանց համար կազմակերպեց ազգային պարերի դասընթաց:

«Հետո և ավելի հետո». նոր գիրք ընթերցողի սեղանին

«Ռուզաննա Ոսկանյանի պոեզիան ամենից ավելի աչքի է ընկնում պրոֆեսիոնալ կառույցով, մետաֆորային մտածողությամբ ու պատկերային խտությամբ, ընդգծված ու մի քիչ երգեցիկ ռիթմով, որը ստեղծում է շրջուն շարադասության հաճախակի կիրառության ու ռեֆրենների միջոցով: Պատկերային խաղը, որ նրա բանաստեղծության կառուցման հիմնական ձևն է, ցրում ու նորից հավաքում է ասելիքը, իսկ ասելիքը այս դեպքում հույզերի, ապրումների, տրամադրությունների ուլտրատատանումներն է, որոնք բավականին անձնական են՝ անմիջական լինելու համար և միաժամանակ անձնականից վերացարկված, որ կարողանան հարազատ լինել մեկ ուրիշին»:

Լավագույն գիտական նախագիծ - 2013

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ - 2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը:

«Գրեթերթն» ամփոփեց 2013-ը

Մրցանակաբաշխությունն անց էր կացվում բանաստեղծություն, պատմվածք, էսսե, գրաքննադատություն և թարգմանություն անվանակարգերում, որին մասնակցում էին 2013-ին թերթում տպագրված հեղինակները:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: