Ազդեցություններ: Նշանավոր ռեժիսոր Ալեխանդրո Խոդորովսկին, մանդալաները, ացտեկների օրացույցը, հայր Ֆրեյդը

Չիլիացի նշանավոր ռեժիսոր Ալեխանդրո Խոդորովսկին գործնականում վաղ 1970-ականներին հայտնագործել է կեսգիշերային կինոն: Նրա սերմնատու ֆիլմերը՝ «El Topo»-ն և «Սրբազան լեռը»՝ երկուսն էլ նկարահանված Մեքսիկայում (վերջինս Ջոն Լենոնը ֆինանսավորեց 1 մլն դոլարի չափ), հոգևոր էին, տարօրինակ և վիզուալ տպավորիչ: Առաջարկելով այլընտրանքային իրականության և միստիկ ծեսերի անկումային մտապատկերներ՝ ֆիլմերը դարձան այդ ժամանակաշրջանի լսարանի սիրելին, ինչպես նաև տարբեր սերունդների ուսանողների՝ մինչ օրս: 84-ամյա ռեժիսորը, որն ապրում է Փարիզում, վերջերս վերադարձավ իր ծննդավայր Թոքոփիլա՝ Չիլի՝ նկարելու «Իրականության պարը» ("The Dance of Reality") ինքնակենսագրական ֆիլմը, որը հիպնոտիկ սյուրռեալ ֆանտազիա է: Ֆիլմը, որն այժմ հասանելի է Netflix-ում, անցյալ տարի Կաննի փառատոնի պրեմիերայի ժամանակ արժանացել է հոտնկայս օվացիաների:
Ռեժիսորի կինը՝ Պասկալ Մոնտանդոն-Խոդորովսկին, լուսանկարել է ամուսնու անձնական հավաքածուի իրերը, որոնք բանալիներ են տալիս նրա ազդեցությունները հասկանալու համար: Խոդորովսկու ` այս իրերին տված մեկնաբանությունները շատ նման են իր ֆիլմերին՝ խորհրդավոր և անբացատրելի:
Ռեժիսորի կինը՝ Պասկալ Մոնտանդոն-Խոդորովսկին, լուսանկարել է ամուսնու անձնական հավաքածուի իրերը, որոնք բանալիներ են տալիս նրա ազդեցությունները հասկանալու համար: Խոդորովսկու ` այս իրերին տված մեկնաբանությունները շատ նման են իր ֆիլմերին՝ խորհրդավոր և անբացատրելի:

Խադարովսկին: Որպես երեխա, ասում է Խոդորովսկին, «ես նույն մարդն էի: Մենք բոլորս հանճարներ ենք ծնվում: Ընտանիքը, հասարակությունը և մշակույթն է, որ խեղում են մեզ»:

Հայր Պիոն և Զիգմունդ Ֆրեյդը: «Գիտական միտքը և զարմանալի անգիտակցականը նույն օվկիանոսի երկու ալիքներն են»:

Անգլուխ սուրբը: «Երբ նա կորցրեց իր գլուխը, սովորեց իր սրտի անաղարտությունը»:

Մուլադհարա չակրան: «Թռչունի հոգևոր էներգիան, որ միացել է փղի սեռական էներգիային»:

Ֆրանսիայի Շարտր տաճարի լաբիրինթը: «Մանդալան ցույց է տալիս, որ հոգևոր կյանքը չունի խոչընդոտներ: Եթե դու շարժվես նրանով առանց շեղվելու, կհասնես քո անմահ կենտրոնին»:
- Created on .
- Hits: 3402