ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար: