Արա Բեքարյան. հոբելյանական ցուցահանդես

Ցուցադրված են վարպետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, հոբելյանական ցուցահանդեսի առթիվ էլ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջկան պատկերացում է տալիս արվեստագետի ստեղծագործական հարուստ և բովանդակալից ուղու մասին:

Ընդունվում են «Գրական տապան-2013» փառատոնի մասնակցության հայտերը

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2013» փառատոնը այս տարի նավարկության կելնի հոկտեմբերի 23-ից 31-ը: «Գրական Տապան»-ը գրողների, ընթերցողների ֆորում է, փառատոն, որ ի մի է բերում գրականության և գրականությունը սիրող մարդկանց։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 31-ն է:

«Թող մեր մամուլը հավաստի լինի»

Փառք Աստծո, եթե ինչ-որ թերթ համարում է, որ արվեստի և մշակույթի խնդիրները երկրորդական են, կան նաև այնպիսիք, որ այդ թեմաների կողմնակիցն են, և սա ինձ ընտրելու հնարավորություն է տալիս: Չէ՞ որ կար ժամանակ, երբ մենք ընտրելու հնրավորություն չունեինք...

Վան Սողոմոնյան. անհատական ցուցահանդես

Հուլիսի 24-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ նրա նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի գեղանկարչական աշխատանքներն ու քանդակները: Ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:

Տեղի ունեցավ Դ. Համբարձումյանի «Նշան, լեզու, տեքստ» գրքի շնորհանդեսը

Ինչպես նշեց հեղինակը, հավաքվել էին իր համար թանկ ու սիրելի մարդիկ` գրողներ, գրականագետներ, դասախոսներ, լրագրողներ, շատ-շատ հեռու տարիների ուսանողներ, ջահել ու սիրուն անծանոթ զույգեր, պատահական մարդիկ, որ հետաքրքրվում էին գրքով, կանգնում իր կողքին, խոսում, կատակում, գիրքն առնում ձեռքները, կարդում, արձագանքում, լուսանկարվում ու անպայման գիրքն իրենց հետ տուն տանում` մանրամասն կարդալու: «Գրողի համար սրանից մեծ գնահատանք չկա»,- հավելեց հեղինակը:

«Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը»

Յաիր Աուրոնը սկսեց իր խոսքը՝ ասելով, որ իրեն հաճախ են հարցնում՝ ինչու է գրել այս գիրքը: «Գրել եմ, որովհետև չէի կարող չգրել այն»,- ասաց պատմաբանը: Նա ասաց, որ երբ 80-ականներին ինքն ականատես եղավ, թե ինչպես է իր երկիրն օգնում Թուրքիային, մի երկրի, որ ցեղասպանություն է իրագործել, իրեն դա անհասկանալի թվաց և փորձեց հասկանալ, թե ինչու է մի ժողովուրդ, որ առաջինը պետք է ճանաչեր ցեղասպանությունը, քանի որ ինքը նույնպես տեսել է ցեղասպանություն, պաշտպանում ազգասպան երկրի զավակներին:

Մտքերի բախումից մինչև մշակութային երկխոսություն

Դասընթացն իրականացնում էր «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն «CAUCULT» կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանցի եռամյա ծրագրի շրջանակներում:

Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին` Մոսկվայի փառատոնում

Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում (НЦСИ) անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:

Կբացվի նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը

Հուլիսի 18-ին ժ. 15.00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա հայ քանդակագործության պատմության մեջ իր հետքը թողած, ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Վարպետը հանրությանը առավելապես հայտնի է արցախյան «Մենք ենք մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: