Դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն ելույթ կունենա ՀՊՖՆ-ի հետ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյին: Վերջինս հունիսի 9-ին Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում:





















