Հունվարի 27-ին Ֆենիքս գրախանութում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձը» վեպի՝ Վանուհի Բաղմանյանի բնագրային թարգմանությամբ (գերմաներենից) գրքի շնորհանդեսը:
Հունվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայֆիլհարմոնիայի հետ համատեղ կայացավ Դվորժակի 180-ամյակին նվիրված համերգը, որի պատվավոր հյուրն ու կատարողներից էր՝ գերմանացի թավջութակահար Դանիել Մյուլլեր Շոթը: