«ՊԱՊՍ՝ ԲՐՈՒՏ ԳԱԼՈՒՍՏԸ, ԿԱ «ԿՅՈՐԵՍՈՒՄ»»․ ԲԱԿՈՒՆՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉ

Հ. Պողոսյան. «Ինձ դուր է գալիս, որ տուն-թանգարանը փոխանցում է միջավայրը, դարաշրջանը, կենցաղը, այսինքն՝ այն ամենն, ինչին շատ մոտ ենք, ինչին ձգտում ենք, ուզում ենք ավելի շատ բան իմանալ։ Նմանատիպ թանգարանները շատ հնարավորություններ ունեն․ այստեղ կարելի է նաև կրթական ծրագրեր անցկացնել, դասախոսություններ կարդալ»:

«ՀՈՐՍ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ, ՈՐ ԵՐԱԺԻՇՏ ԴԱՌՆԱՄ»․ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Տիգրան Մանսուրյան. «Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է։ Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է և հոգևոր երաժշտությունը։ Երգեր կան, որ իրենց լուսավորությամբ անչափ գեղեցիկ են, այնքան լույս կա դրանց մեջ։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե ձայներով կարելի է մի երկիր ստեղծել, այդ մակետի հիման վրա կարելի է դրախտ ստեղծել»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՎԻԵՆՆԱ

Նոյեմբերի 21-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կանցկացվի այս տարվա սպորտային պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են «Մատադոր» պարային ստուդիայի պարողներ Թագուհի Մարկոսյանն ու Կարեն Գևորգյանը։

ՊԱՏՎԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Այսօր ժամը 20:00-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի երաժշտական ղեկավարն է լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան։

ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հ. Պողոսյան. «Կան հարցեր, որոնց, անշուշտ, հրատապ կարգով լուծում կտանք։ Խոսքը վերաբերում է երաժշտական գործիքների խմբաքանակի, երաժշտական գրականության տրամադրման, նոր դասարանների բացման հարցերին»։

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: