Հայ երիտասարդ կոմպոզիտորը հաղթող է ճանաչվել

«Pre-Art» կոմպոզիտորական 8-րդ մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Հայ կոմպոզիտորի «Traerp» ստեղծագործությունը ժյուրի կողմից գնահատվել է ամենաբարձր միավորներով: Ժյուրիում էին հայտնի հեղինակավոր երաժիշտներ և կոմպոզիտորներ: Ժյուրիի նախագահն է շվեյցարացի կոմպոզիտոր Ռոլանդ Մոզերը:
Հաղթած ստեղծագործությունը կատարվելու է դեկտեմբերին Շվեյցարիայում, չի բացառվում՝ նաև Երևանում ու Թիֆլիսում:
Արսեն Բաբաջանյանն այժմ սովորում է Մյունխենում: Նա իր կյանքի այս փուլը բնութագրում է որպես ակտիվ ստեղծագործական: Մարտի 31-ին Արսենը ներկայացնում է մեկ այլ պատվիրված ստեղծագործություն Մյունխենում՝ գրված ավանդական-դասական և ժողովրդական գործիքների համար:
- Created on .
- Hits: 3187