2500-ամյա ընդմիջումից հետո վերաբացվում է

    Աթենքի հանրահայտ Ակրոպոլիսի հարևանությամբ գտնվող Դիոնիսի հնամենի թատրոնը 2500 տարվա ընդմիջումից հետո կրկին բացում է իր դռները:

    Հազարավոր տարիների դադարից հետո այստեղ առաջին անգամ կբեմադրվի հին հույն ողբերգակ Էսքիլեսի «Շղթայակապ Պրոմեթևսը» աշխատությունից մի հատված, որի ընթացքում կհնչեն նաև Գլյուկի և Վիվալդիի ստեղծագործությունները: Նախատեսված է, որ 2 դերասաններ կընթերցեն Էսքիլեսի ողբերգության բնօրինակից պատառիկներ, այնուհետև կթարգմանեն դրանք:

    Բեմադրության պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին և կտևի մոտ 1 ժամ:

    Դիոնիսի թատրոնը համարվում է աշխարհի ամենահին թատրոններից մեկը: Այն կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում և տեղավորում էր մոտ 15 հազար հանդիսատես: 2009թ.-ից սկսած՝ թատրոնում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, որոնք ավարտին կհասցվեն 3 տարուց:

  • Created on .
  • Hits: 2763

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: